‘«Դեմ եմ» ակցիայի մասնակիցներին քաշքշելով բերման էին ենթարկել որպես «ականատես» (տեսանյութ)’

1010

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր «Դեմ եմ» շարժման նախաձեռնությամբ բողոքի ցույց է տեղի ունեցել ֆինանսների նախարարության դիմաց: Մի քանի հազար ցուցարարները պահանջել են նախարար Դավիթ Սարգսյանից անցամբ պատասխանել իրենց հարցադրումներին:
Մասնավորապես, քաղաքացիները տեղեկացել են, որ կուտակային կենսաթոշակային համակարգի սահմանադրականության հարցը լուծելու համար պետությունը պատրաստվում է կուտակային վճարը դարձնել հարկատեսակ:
Երբ նախարարը հրաժարվել է դուրս գալ ցուցարարների մոտ, նրանք փակել են Նալբանդյան փողոցը: Ոստիկանությունը կոշտ միջոցներով հետ է մղել ցուցարարներին՝ քաշքշելով ու հարվածներ հասցնելով բերման ենթարկելով նրանցից երեքին: Ցույցի մնացած մասնակիցները գնացել են Կենտրոնի ոստիկանության բաժանմունք՝ իրենց ընկերների հետեւից:
Մանրամասները՝ iLur.am-ի տեսանյութում.

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը կանանց միջազգային օրվա կապակցությամբ ‘
Հաջորդ հոդվածը‘Մարտի 8. Տոն, թե խնդիրների մասին խոսելու առիթ’