‘ Դ!ԵՄ ԵՄ – Դիմավորենք հյուրերին’

905

Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր 5% վճարին քաղաքացիական նախաձեռնությունը շարունակում է ակտիվորեն և նորանոր ակցիաներով իրազեկել հանրությանը, որ 2014թ. հունվարի 1-ից շատերիս աշխատավարձը զգալիորեն նվազելու է:

Դեկտեմբերի 14-ին՝ շաբաթ օրը, ժամը 14:30-ին, մի խումբ Ձմեռ պապեր Ազատության հրապարակից կսկսեն իրենց քայլարշավը Երևանի փողոցներով: Նրանք ևս կիրազեկեն քաղաքացիներին, որ 2014 թվական ենք թևակոխում մեր սահմանադրական իրավունքների ոտնահարմամբ և ավելի ցածր աշխատավարձերով:

Մեր Ձմեռ պապերը կոչ կանեն մեր քաղաքացիներին միավորվել և համախմբված կերպով պայքարել մեր բոլորիս իրավունքների ու արդարության համար՝ միանալով երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 17-ին, կայանալիք հավաք-երթին Ազատության հրապարակից դեպի Սահմանադրական դատարան:

Այս մասին տեղեկանում ենք նախաձեռնության կայքից

Նախորդ հոդվածը‘Օրվա պատմությունը’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Իշխանության վախճանը’