‘«Դ!ԵՄ ԵՄ»-ը բաց հանդիպում է կազմակերպում ՀՊՃՀ-ի բակում’

885

«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը խիստ կարևորում է ուսանողության ներգրավվածությունը հասարակությանը սպառնացող վիճահարույց հարցերի քննարկման և քաղաքացիների իրավունքների պաշտպանության պայքարի մեջ:

Շատ կարևոր է, որ ուսանողությունը, հանդիսանալով քաղաքացիական հասարակությունը կազմող գիտակից ու պատասխանատու քաղաքացիների մի շերտ և լինելով վաղվա աշխատաշուկա մուտք գործող մասնագետներ, արտահայտի իր հստակ դիրքորոշումը հակասոցիալական ու հակասահմանադրական օրենքի շուրջ, ինչպես նաև ակտիվորեն ներգրավվի քաղաքացիական ու մարդու իրավունքների պաշտպանության համար մղվող պայքարի մեջ:

Այդ իսկ պատճառով սույն թվականի փետրվարի 20-ին՝ ժամը 12:30, «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը, չցանկանալով խանգարել դասապրոցեսը և օգտագործելով երկար դասամիջոցը, բաց հանդիպում է կազմակերպում Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի ուսանողների և դասախոսական կազմի հետ ՀՊՃՀ-ի բակում, ճաշարանի (13-րդ մասնաշենք) առջև: 

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

Նախորդ հոդվածը‘Փոխնախարար. Հայաստանը փորձում է պահպանել որոշ ապրանքների մաքսային սակագները ՄՄ միանալուց հետո’
Հաջորդ հոդվածը‘3 զոհ, 7 մահամերձ վիրավոր. Կեւում իրավիճակը սրվել է ‘