‘«Դեմ եմ»–ը կդիմի պայքարի կոշտ միջոցների’

1339

«Դեմ եմ» նախաձեռնությունը պայքարի այլ միջոցներ է մշակում, որպեսզի հասնի հաղթանակի։ Սպասվում է քաղաքացիական ընդվզման օր, որը չի շահարկվելու որպես գործադուլի օր։ Կան շատ առաջարկներ, բայց մասնակիցները դեռեւս չեն ցանկանում դրանք հրապարակավ ներկայացնել։ «Ա1+»-ը փոխանցում է, որ «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Արման Ավետիսյանը մի քանի խոսքով ներկայացրեց այն գաղափարները, որոնք հնարավոր է իրականացնեն. «Լինելու են գործադուլներ, դասադուլներ, զանգվածային ակցիաներ, երթեր, տեղում ինքնակազմակերպման աշխատանքներ. յուրաքանչյուր ընկերություն ինքնակազմակերպվի՝սարքի իր կորիզը եւ պայքարի իր իրավունքների համար։

Կոմունալ վճարումների հետ կապված իդեա հնչեց, որ ուշ վճարեն կամ չվճարեն։ Ցանկացած ակցիա կախված է մարդկանց տրամադրվածությունից, ցանկությունից եւ պայքարելու ոգուց»։ Ուսանողները եւս մտահոգված են այս խնդրով, եւ «Դեմ եմ» նախաձեռնությանը առաջարկում են իրենց պայքարի տարբերակները։ Դեռեւս մտադիր են դասադուլներ իրականացնել։ Մասնակիցները անհանգստացած են նաեւ Մետրոպոլիտենի աշխատակիցների համար.«Պետք է փորձենք աշխատանքի տեղավորել այն մարդկանց, որոնց հեռացրել են աշխատանքից, եւ մնացածին էլ ոտքի հանենք ու միասին սատարենք ու աջակցենք նրանց»,–ասաց նախաձեռնության անդամ Արտաշես Արաբաջյանը։

Շարունակությունն՝ այստեղ

 

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ-ում կուսումնասիրեն «սեղմված գազը»’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Վերահսկիչ փաթեթի ճակատամարտը’