‘«Դ!եմ եմ»-ը կիրազեկի Նոր Նորքում’

1073

«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամները այսօր Նոր Նորք համայնքում կանցկացնեն իրազեկման ակցիա: Այս մասին տեղեկանում ենք նախաձեռնության Facebook-յան էջից: Տարածված հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Հունիսի 7-ին՝ ժամը 18:00-ին, Իրազեկման ակցիա է անցկացվելու Նոր Նորքի 1 զանգվածի Գայի արձանի մոտից: Մարդկանց մեջ ակտիվություն և ՊԱՅՔԱՐԻՆ մասնակցելու ցանկություն արթնացնելու նպատակով մենք բարձրախոսով և թռուցիկներով մարդկանց ասում և փոխանցում ենք այն միտքը, որ ԴԵՄ ԵՆՔ ԹԱԼԱՆԻՆ, և իրենց էլ քաջալերում միանալ ակցիաներին: Մեզ ոչ մեկ ժամանակին չի ասել, հետո ինչ-որ մի տեղից լսել ենք ամեն դեպքում: Այժմ ՑԱՆԿԱՑԱԾ մեթոդ կօգտագործենք, որպեսզի իրազեկենք և ՊԱՅՔԱՐԻ ոգեկոչենք մարդկանց»:

Նախորդ հոդվածը‘Ծեծկռտուք Երեւանի կենտրոնում. հարուցվել է քրեական գործ’
Հաջորդ հոդվածը‘Երվանդ Բոզոյան. Իշխանությունը վերարտադրելու համար Սարգսյանը փորձում է փոխել կառավարման համակարգը’