‘«Դեմ եմ»-ը նախապատրաստվում է բողոքի հերթական լայնածավալ ակցիային ‘

1204

«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը մտադիր չէ դադարեցնել պայքարն ընդդեմ կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի կիրառման: Մարտի 11-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է նախաձեռնության ակտիվիստ Արսեն Մանուկյանը: Նրա խոսքով, արդեն մարտի 22-ին Երևանի Ազատության հրապարակում կկայանա բողոքի հանրահավաք, որի ընթացքում կհրապարակվեն ներկայացվելիք նոր պահանջները: Մանուկյանը նշել է, որ նախաձեռնությունը ոչ մեծ շարժումից վերաճել է իսկական համազգային բողոքի, որն ընդգրկում է երկրի քաղաքացիների 80 տոկոսը: Ակտիվիստների դժգոհությունն է հարուցում նաև այն փաստը, որ, չնայած «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթների կասեցման վերաբերյալ Սահմանադրական դատարանի հայտնի որոշմանը, պետական հաստատությունների բազմաթիվ գործատուներ շարունակում են միջոցների գանձումը կուտակային կենսաթոշակների համար: Այդ հանգամանքը հարուցել է նախաձեռնության անդամների վրդովմունքը, ովքեր վերջերս բողոքի ակիա էին կազմակերպել Ֆինանսների նախարարության շենքի առջև: Չնայած հոգեբանական և ֆիզիկական ճնշմանը, ինչպես նշել է Մանուկյանը, «Դեմ եմ» նախաձեռնությունը մտադիր է գնալ մինչև վերջ` սեփական իրավունքները պաշտպանելու նպատակով:

Հիշեցնենք, որ մարտի 28-ին Սահմանադրական դատարանում նախատեսված են լսումներ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույքների Սահմանադրությանը համապատասխանելու հարցի շուրջ: 

Նախորդ հոդվածը‘Դուք երկիրը փրկեք, մենք մի կերպ կդիմանանք «վշտին»’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանը նոր կիբեռպատերազմ է սկսել Ուկրաինայի դեմ ‘