‘«Դ!եմ եմ». «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը շարունակում է գտնվել ուշադրության կենտրոնում’

987

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում տեղ գտած փոփոխությունները, լինելով սահմանադրության կետերին հակասող, վերստին վիճարկվում են սահմանադրական դատարանում: Համաձայն ՍԴ աշխատակարգային որոշման օրենքը վիճարկվելու է ս.թ. մարտի 31-ին: Խնդիրը շարունակում է գտնվել հասարակության ուշադրության կենտրոնում գլխավորապես առկախված հարցերի տեսքով, քանի որ կառավարությունը հետևողական չի եղել Սահմանադրական դատարանի նախորդ որոշմանը, իսկ Սահմանադրական դատարանը մինչ այժմ չի հայտնել փոփոխության վերաբերյալ իր խոստացված դիրքորոշումը: Այս հակասական իրավիճակը բխում է այն իրավական բացից, որը չի նախատեսում սահմանադրական դատարանի ընդունած որոշումների արդյունքի գնահատականը, որը ևս պետք է իմպերատիվ լինի օրենքը մշակողի համար:

Կարևորելով գործի հանրային հնչեղությունը՝ կոչ ենք անում Սահմանադրական դատարանին քննությունը անցկացնել բանավոր ընթացակարգով` ապահովելու գործընթացի մատչելիությունը և թափանցիկությունը: Նման դատավարությունների թափանցիկության աստիճանը իր անմիջական ազդեցությունն է ունենում հասարակության կողմից արդյունքների վստահելիության վրա:

Հարգանքներով,

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Սերժիկ Սարգսյանի թամաշան եւ յուր խամաճիկները’
Հաջորդ հոդվածը‘Գրանորություն. Միշել Ուելբեքի «Տարրական մասնիկները»’