‘«Դ!եմ եմ». Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի աշխատակիցները այսօր բողոքի ակցիա կիրականացնեն’

1517

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող «Դ!եմ եմ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ այսօր, ժամը 11:00-ին, Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնելու ընկերության վարչական շենքի դիմաց՝ ետ պահանջելու իրենց աշխատավարձերից պահված գումարները:

Դ!եմ եմ նախաձեռնությունը, բնականաբար, լինելու է նրանց կողքին և սատարելու է աշխատակիցներին:

Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի հասցեն՝ ք. Երևան, Արմենակ Արմենակյան փող., 127 շենք (Նորք-Մարաշ վարչ. շրջան):

Նախորդ հոդվածը‘Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Ներքաղաքական քարտեզ’