‘«Դ!եմ եմ». Հանրային քննարկում Մաշտոցի պուրակում’

1053

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող «Դ!եմ եմ» նախաձեռնությունը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ այսօր ժամը 13:00-ին, Մաշտոցի պուրակում տեղի կունենան արդեն ավանդույթ դարձած «Դ!ԵՄ ԵՄ» թիմի հանրային քննարկումները, որոնց կմիանան նաեւ ՀՀ տարբեր մարզերից ժամանած Հարավկովկասյան երկաթուղիների աշխատակիցներ, ովքեր ցանկանում են իրենց դժգոհությունը ու բողոքը արտահայտեն` գնալով ավելի մեծացող ճնշումների դեմ:

«Նշենք, որ վերջին շրջանում Հարավկովկասյան երկաթուղիների աշխատակիցների վրա մեծացել է անուղղակի ճնշումը կենսաթոշակային ֆոնդերի ընտրության հետ կապված, որը գնալով վերածվում է կարծես թե թաղային մակարդակի խոսակցությունների, ուլտիմատումների, և սպառնալիքների: Ավելին՝ որոշ աշխատակիցներ արդեն իսկ չդիմանալով ճնշումներին ստիպված ընտրել են ֆոնդեր, իսկ որոշ համարձակներ, որոնք դեռ կարողանում են պայքարել իրենց ոտնահարված իրավունքների վերականգնման համար այսօր մեզանից յուրաքանչյուրի օգնության կարիք ունեն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նախորդ հոդվածը‘Ուժեղ քամու հետևանքով ամբողջությամբ հոսանքազրկվել է Տաշիր քաղաքը’
Հաջորդ հոդվածը‘Աբովյանում վրաերթի են ենթարկվել տղամարդը, կինը ու 1-ամյա երեխան’