‘«Դ!եմ եմ». Մենք թույլ չենք տա քաղաքացիների թափը կոտրել’

1059

Այսօր Peoplemeter մամուլի ակումբում «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամներ՝ քաղաքագետ Դավիթ Մանուկյանը, հաշվապահ Մանե Թանդիլյանը եւ ծրագրավորող Գեւորգ Գորգիսյանը որոշակի պարզաբանումներ տվեցին շարժման առաջիկա անելիքների վերաբերյալ:

Նրանք նշեցին, որ թույլ չեն տա քաղաքացիների թափը կոտրել` համոցված լինելով, որ  գիտակից քաղաքացու համառությամբ պայքարելու դեպքում իշխանությունները պարտավոր կլինեն հաշվի նստել նրանց հետ: Այժմ նախաձեռնության անդամները աշխատանքներ են տանում իրենց շարքերը ընդլայնելու նպատակով:

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի հետագա որոշումներին` Դավիթ Մանուկյանը նշեց, որ մերժելու դեպքում սկիզբ կառնի լայնամաշտաբ քաղաքացիական անհնազանդություն:  

Նախորդ հոդվածը‘Բրազիլիայում Հայաստանի դեսպանը փոխվել է’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել հրաժարվել ուժի կիրառումից ղարաբաղյան հակամարտության հարցում’