‘«Դե!մ եմ» նախաձեռնության կոչը Սահմանադրական դատարանին’

978

Ազատության հրապարակում «Դ!եմ եմ» նախաձեռնության կազմակերպած հանրահավաքի ընթացքում նախաձեռնության անդամներն ընթերցեցին Սահմանադրական դատարանին ուղղված կոչը:

«Բամիցս նշվել և հիմնավորվել է, որ պարտադիր բաղադրիչը ներառող կենսաթոշակային համակարգի՝ Հայաստանում ընդունված մոդելը միջազգային պրակտիկայում աննախադեպ է՝ հաշվի առնելով դրա կողմից առկա ռիսկերը։ Պարտադիր բաղադրիչի գործադրումը Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ մասնագիտական լուրջ տեսակետ են ներկայացրել Փաստաբանների պալատը, Մարդու իրավունքների պաշտպանը և Հանրային խորհուրդը։ Անտեսելով բազմահազար քաղաքացիների պահանջը՝ Հայաստանի կառավարությունը ոչ միայն չհամաձայնեց հետաձգել օրենքի կիրարկումը, այլև շարունակում է թաքցնել համակարգի վտանգավոր սոցիալ-քաղաքական հետևանքները և ապատեղեկատվություն է տարածում հասարակության շրջանում։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ կոչ ենք անում Սահմանադրական դատարանին կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը ճանաչել Սահմանադրությանը հակասող, իսկ մինչ այդ

1. Կասեցնել այդ բաղադրիչը 2014-ի հունվարի մեկից գործադրելու վերաբերյալ օրենսդրական դրույթները։

2. Նշանակել և հրապարակել պարտադիր բաղադրիչի գործողությունը կասեցնելու վերաբերյալ միջնորդյության քննարկման օրը և ժամը:

3. Ապահովել քննարկման թափանցիկությունն ու հարապարակայնությունը, այդ թվում՝ հնարավորություն տալ շահագրգիռ հանրությանը հետևելու միջնորդության քննարկման ընթացքին:

4. Լինել անաչառ և արդարացի, որոշում կայացնել՝ ի շահ հանրության լայն զանգվածի», — ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ այսօր Ազատության հրապարակում տեղի է ունեցել ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառման բազմամարդ հանրահավաք, որին մասնակցել են նաեւ Ազգային ժողովի ոչ իշխանական չորս խմբակցությունները:  

Նախորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիայի թագուհու թոռնուհին դուստր է ունեցել’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքագետ. Հայաստանում մասշտաբային քաղաքացիական շարժամ բոլոր նախադրյալները ստեղծված են’