‘«Դ!եմ եմ» նախաձեռնության և ոչ իշխանական ուժերի համատեղ երթը(ֆոտոշարք)’

1525

Ինչպես արդեն հաղորդել էինք, այսօր Ազատության հրապարակում տեղի է ունեցել 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի դեմ պայքարող քաղաքացիական նախաձեռնության հանրահավաքը: Հանրահավաքին մասնակցում էին նաև խորհրդարանական ոչ իշխանական ուժերը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը»։

 Հանրահավաքի ավարտին ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Հայաստանի Սահմանադրական դատարանի շենք, որտեղ ակցիայի մասնակիցները մտադիր են ՍԴ շենքի մոտ կարդալ իրենց պահանջները, մասնավորապես, պահանջել կասեցնել կենսաթոշակային կուտակային պարտադիր համակարգի գործողությունը, իսկ այնուհետև այն ճանաչել որպես հակասահմանադրական:

 Նշենք, որ Ազատության հրապարակում հավաքվել էր մոտ 10 հազար մարդ: 

Նախորդ հոդվածը‘«Դ!եմ եմ» նախաձեռնության և ոչ իշխանական ուժերի համատեղ հանրահավաքը (մեծ ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Բարբարա Բուշը հուսով է, որ իր որդին չի պայքարի նախագահի պաշտոնի համար’