‘«Դ!եմ եմ» նախաձեռնության և ոչ իշխանական ուժերի համատեղ հանրահավաքը (մեծ ֆոտոշարք)’

2582

Ազատության հրապարակում այսօր տեղի է ունեցել 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի դեմ պայքարող քաղաքացիական նախաձեռնության հանրահավաքը, որն ավարտվել է երթով։ Հանրահավաքին մասնակցում էին նաև խորհրդարանական ոչ իշխանական ուժերը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը»։ Հրապարակում հավաքաված քաղաքացիները վանկարկում էին «Սերժի՛կ, հեռացիր», «Ո՛չ թալանին», «Մենք ենք տերը մեր երկրի», «Պայքա՛ր,պայքա՛րմինչև վերջ», «Միացում», «Կասեցում»։

Տեղի ունեցավ նաև մի ուշագրավ միջադեպ: ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը իր ելույթը սկսեց «Պայքա՛ր, պայքա՛ր, մինչև վերջ» կարգախոսով. սակայն «Դեմ եմ» նախաձեռնության անդամները արձագանքել են իրենց հիմնական կոչով՝ «մենք ենք տերը մեր երկրի տերը»:  Այդ պահին Լևոն Զուրաբյանը շրջվելով նախաձեռնության անդամների ուղությամբ՝ասաց, որ պետք չէ խրտնել այդ կարգախոսից:

Նախորդ հոդվածը‘Հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’
Հաջորդ հոդվածը‘«Դ!եմ եմ» նախաձեռնության և ոչ իշխանական ուժերի համատեղ երթը(ֆոտոշարք)’