‘«Դեմ եմ» նախաձեռնությունը մասնակցում է քառյակի նիստին’

1151

«Դեմ եմ» նախաձեռնության անդամները միացել են քառյակի հանդիպմանը, որտեղ քննարկվում են կառավարության ներկայացրած առաջարկները «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ:

Մինչ հանդիպումը «Դեմ եմ»–ի անդամների հետ շարունակելը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն անդրադարձել է Կառավարության ներկայացրած նախագծին, որով պարտադիր կուտակայինն առաջարկվում է դարձնել սոցիալական վճար։

–Քառյակը սկզբունքորեն դեմ է պարտադիր կուտակային բաղադրիչին՝ ցանկացած տեսքով՝ քողարկված կամ չքողարկված,–ասել է Լ. Զուրաբյանը։

Նա նաև ավելացրել է, որ քառյակը դեմ է սերունդների միջև խտրականությանը. օրենքը չի կարող տարածվել մի մասի վրա, իսկ մյուսների վրա՝ ո՛չ։

–Քառյակը նաև շարունակում է կողմ մնալ սերունդների համերաշխության սկզբունքին,–հավելել է Լ. Զուրաբյանը։

Ինչպես արդեն հաղորդել էինք, ԱԺ ՀԱԿ խմբակցության սենյակում տեղի է ունենում ԱԺ 4 ոչ իշխանական խմբակցությունների հերթական նիստը, որտեղ քննարկվելու են կառավարության ներկայացրած առաջարկները «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ:

Հիշեցնենք նաև, որ կառավարությունը առաջարկում է պարտադիր կուտակային վճարի փոխարեն ներդնել սոցիալական վճար:

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական. Սոցիալական վճար՝ պարտադիր կուտակային վճարի փոխարեն’
Հաջորդ հոդվածը‘Կութ համայնքի ընտրության արդյունքներն անվավեր են ճանաչվել’