‘Դեմ են ՍերԺ Սարգսյանի որոշմանը. Ակցիա Բաղրամյան 26-ի դիմաց. Ֆոտոշարք’

1666

Այսօր, ժամը 16:30-ին, նախագահական նստավայրի դիմաց  տեղի ունեցավ հերթական ակցիան՝ ընդդեմ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարության:  Ակցիային մասնակցում էին երեքից-չորս տասնյակ ակտիվիստներ: Ոստիկանությունը, չխախտելով ավանդույթը, կազմել էր հերթական շղթան, սակայն ի տարբերություն նախորդների՝ այս ակցիան խաղաղ էր ընթանում: Ոստիկանությունը փորձում էր ստեղծել օրինակարգ իրավապահի տպավորություն, ինչին հակասում էր այսօր առավոտյան քաղաքապետարանի դիմաց հավաքված ակտիվիստների հանդեպ բռնությունը և զանգվածային ձերբակալությունները:

Ակցիայի մասնակիցների  կողմից պատրաստվել էին հատուկ թռուցիկներ, որոնցում ներողություն էին խնդրում Հայաստանի վաճառված լինելու համար:

Այնուհետև ակտիվիստները երթով շարժվեցին դեպի Եվրամիության շենք՝ փոխանցելու, որ Սերժ Սարգսյանի որոշումը դեռևս չի նշանակում, որ ՀՀ քաղաքացիները կիսում են այդ կարծիքը, ինչես նաև՝ որ ՀՀ-ն ետ չի կանգնելու եվրոպական երկիր լինելու ցանկությունից: Երթը ավարտվել  է Ռուսաստանի դեսպանատան շենքի մոտ:

 

Նախորդ հոդվածը‘Թուրքիա. Եթե Ասադը չպատժվի, նա կշարունակի «կոտորածը»’
Հաջորդ հոդվածը‘Նալբանդյանն ընդունել է ամերիկացի նոր համանախագահին’