‘«Դ!եմ» թիմը հունվարի 18ի հանրահավաքի մասին իրազեկել է ավտոարշավի միջոցով (լուսանկարներ)’

1186

«Դ!եմ» թիմի ներկայացուցիչներն այսօր առավոտյան Երեւանի կենտրոնում ավտոարշավ են իրականացրել` իրազեկելով հունվարի 18-ին ընդդեմ պարտադիր կուտակային կոնսաթոշակային համակարգի անցկացվելիք հանրահավաքի ու երթի մասին:
Ավտոիրազեկմանը մասնակցել է շուրջ 100 ավտոմեքենա: Ոստիկանությունը փորձել է խոչընդոտել ակցիան:

Հունվարի 18-ին, ժամը 14.00-ին նախատեսված հավաքին կմասնակցեն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ` ԱԺ չորս ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչներ: 

Նախորդ հոդվածը‘Վճարային քարտերի թիվը 2013 թվականի առաջին 9 ամիսներին աճել է 15.8 տոկոսով’
Հաջորդ հոդվածը‘Հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է’