‘Դ!եմ. Հանրահավաք եւ երթ հունվարի 18-ին’

1469

«Ընդդեմ Պարտադիր Կուտակային Կենսաթոշակային Համակարգի» քաղաքացիական նախաձեռնությունը հունվարի 18-ին, ժամը 14:00-ին բոլորին հրավիրում է Ազատության Հրապարակ` մասնակցելու հավաք-երթի:

Ինչպես հայտնի է, ԱԺ 4 խմբակցություններ՝ Կոնգրեսը, Դաշնակցությունը, «Ժառանգությունը» եւ «Բարգավաճ Հայաստանը», դիմել են Սամանադրական դատարան՝ օրենքը հակասահմանադրական ճանաչելու պահանջով և մինչև ՍԴ-ի վճիռ կայացնելը օրենքը կասեցնելու միջնորդությամբ: ՍԴ-ն մինչև հունվարի 25-ը պետք է որոշում կայացնի միջնորդության վերաբերյալ:

Հավաք-երթի նպատակներն են.
1. Եվս մեկ անգամ իրազեկել հանրությանը օրենքի հակասահամադրականության, հակասոցիալական կետերի մասին,
2. Ցույց տալ ՀՀ ղեկավար մարմիններին մեր համախմբվածությունը, կազմակերպվածությունը, պայքարելու պատրաստակամությունն ու վճռականությունը,
3. ՍԴ-ից պահանջել կասեցնել, այնուհետև՝ հակասահմանադրական ճանաչել օրենքը:

Հավաքի ավարտից հետո կմեկնարկի երթը հետևյալ նախնական երթուղով.
Ազատության Հրապարակ-Հյուսիսային Պողոտա-Աբովյան Փողոց-Ամիրյան Փողոց-Մաշտոցի Պողոտա-Ազատության Հրապարակ:

Նախաձեռնության անդամները կոչ են անում բոլոր մտահոգ քաղաքացիներին և ուժերին մասնակցել հավաք-երթին՝ հանուն մեր իրավունքների ու ՀՀ Սահմանդրության պաշտպանության:

Նախորդ հոդվածը‘Արևմտյան հատուկ ծառայությունները բանակցում են Սիրիայի իշխանությունների հետ’
Հաջորդ հոդվածը‘ՀԲ. Համաշխարհային տնտեսությունը նախատեսվածից ավելի արագ կաճի’