Դեյլի Բլինդը կարիերան կշարունակի «Բավարիայում»

295

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» համաձայնության է հասել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Ամստերդամի «Այաքս» նախկին խաղացող Դեյլի Բլինդի հետ, որն ունի ազատ գործակալի կարգավիճակ, հաղորդում է De Telegraaf-ը։

32-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Ցանկության դեպքում՝ կողմերը հնարավորություն կունենան մեկ տարով երկարաձգել պայմանագիրը։

Դեյլի Բլինդը եւ «Այաքսը» դեկտեմբերի 27-ին երկկողմանի համաձայնությամբ խզել էին պայմանագիրը։

2019 թվականին Դեյլի Բլինդի մոտ ախտորոշվել էր սրտամկանի բորբոքում։ 32-ամյա ֆուտբոլիստը վիրահատվել էր եւ վերսկսել կարիերան։ Նա Նիդեռլանդների հավաքականի հետ մասնակցեց նաեւ 2022թ․ աշխարհի առաջնությանը։ Ազգային թիմում նա անցկացրել է 99 խաղ, խփել 3 գոլ։

«Այաքսում» Դեյլի Բլինդը մասնակցել է 333 պաշտոնական հանդիպման, խփել 13 գոլ։

Դեյլի Բլինդը 2018 թվականին էր երկրորդ անգամ միացել «Այաքսին», որի խաղացող է եղել նաեւ 2008-2014 թվականներին, այնուհետեւ 4 տարի խաղացել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»։

Նախորդ հոդվածըՆովակ Ջոկովիչը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Հաջորդ հոդվածըCIES․ Ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը