‘Դենիել Քրեյգը Բոնդին մարմնավորող «ամենաթանկ» դերասանն է ‘

1132

Անգլիացի Դենիել Քրեյգը դարձել է «բոնդիանայի» 50-ամյա պատմության մեջ գործակալ 007-ի կերպարը մարմնավորած ամենաշատ վարձատրվող դերասանը, հայտնում է EFE գործակալությունը: Լեգենդար սագայի մոտակա երկու նոր ֆիլմերի համար դերասանը կստանա 49 միլիոն 332,5 հազար դոլար:

Քրեյգի հոնորարն աճել է սագայի վերջին՝ «007: «Սքայֆոլի» կոորդինատները» մասի էկրան բարձրանալուց հետո: Մեծ Բրիտանիայում ցուցադրության առաջին 12 օրերի ընթացքում ֆիլմը հավաքել է $90 708 204 հասույթ, ինչն այդ երկրում այս տարի գրանցված լավագույն մեկնարկն է: Վերջին սերիայի նկարահանման համար Քրեյգը ստացել է $17 մլն: Դա 3 միլիոնով ավելին է քան, ստացել է Պիրս Բրոսնանը՝ 1999-ին էկրան բարձրացած «Ողջ աշխարհն էլ քիչ է» ֆիլմում Բոնդի դերի համար:   

The Daily Telegraph-ի տվյալներով, Դենիել Քրեյգը դարձել է Լեոնարդո դի Կապրիոյից եւ Թոմ Քրուզից հետո Հոլիվուդի ամենաշատ վարձատրվող դերասանը:

 

 

Նախորդ հոդվածը‘Տիտո Վիլանովան եւ նրա՝ առանց պաշտպանության Բարսան ‘
Հաջորդ հոդվածը‘«Կրասնոդարը» հաղթեց «Թերեքին»’