‘Դենիել Քրեյգ. Սթիվեն Ջերարդը կարող էր Ջեյմս Բոնդի դերը խաղալ’

1589

Անգլիացի դերասան Դենիել Քրեյգը, որը մեծ ճանաչում ստացավ Ջեյմս Բոնդի դերից հետո, հայտարարել է, որ «Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդը հանգիստ կարող էր հավակնել այդ դերին, եթե նկարահանվեր կինոյում:

«Մի անգամ ինձ հարցրեցին, թե որը ավելի շատ կցանկանայի լինել` Ջեյմս Բո՞նդ, թե՞ «Լիվերպուլի» ավագ: Չեմ կարծում, որ վերջին տարբերակն իմ մոտ ստացվեր: Իսկ ահա Սթիվենը, կարծում եմ, կարող էր գերազանց մտնել Բոնդի դերի մեջ»,- Քրեյգի խոսքն է մեջբերում մերսիսայդցիների պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ը կարող է խաղաղապահներ ուղարկել Սիրիա’
Հաջորդ հոդվածը‘Բաշար ալ Ասադը համաներում է հայտարարել Սիրիայում’