‘Դենիս Թումասյանը կոտրել է ոտքը’

851

Ռուսաստանի առաջնության առաջին լիգայում հանդես եկող Եկատերինբուրգի «Ուրալի» ավագ Դենիս Թումասյանը մրցաշարի 16-րդ տուրում, «Նեվթեխիմիկի» հետ խաղում (3:0) ոտքի կոտրվածք է ստացել:

«Ես ոտքի կոտրվածք ունեմ: Ոչ ոք մեղավոր չէ, ինքս եմ անհաջող ոլորել ոտքս մրցակցի տուգանային հրապարակում: Մտքովս անգամ չէր անցնում, որ ամեն ինչ այսքան լուրջ է: Սկզբից ցանկանում էի փոխարինվել, սակայն հետո շարունակեցի խաղալ: Ընդմիջմանը մարզիչը հարցրեց, թե կարող եմ խաղալ, ասացի, որ կարող եմ: Սակայն երկրորդ խաղակեսի հենց սկզբում ցավերը անտանելի դարձան, եւ ես ստիպված էի լքել  դաշտը: Առաջիկա օրերին բժիշկները վերջնականապես կորոշեն, թե արդյոք վիրահատության կարիք կա: Բոլոր դեպքերում, ֆուտբոլային տարին իմ համար, ցավոք, ավարտված է»,- ասել է Թումասյանը Sportbox.ru-ին:

Նշենք, որ Հայաստան – Իտալիա խաղից հետո, որտեղ մեր պաշտպանները հաջող չխաղացին, նորից ակտիվացան Թումասյանին մեր հավաքական հրավիրելու մասին խոսակցությունները:

Նախորդ հոդվածը‘Արտգործնախարարը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնականի հետ քննարկել է արցախյան հիմնախնդիրը ‘
Հաջորդ հոդվածը‘Ինտերնետ խայտառակություն. Տղամարդը փորձում է սուզվել սառցակալած լողավազանի մեջ (տեսանյութ)’