‘Դենի Բոյլը հրաժարվել է Օլիմպիադայի բացման բեմադրության համար տրված ասպետական տիտղոսից’

738

Օսկարակիր ռեժիսոր Դենի Բոյլը («Միլիարդատերը՝ հետնախորշերից» ֆիլմի համար) հրաժարվել է ընդունել ասպետի տիտղոսը՝ Միացյալ Թագավորության մայրաքաղաքում այս ամռանը կայացած 30-րդ օլիմպիական խաղերի բացման արարողության բեմադրության համար, հաղորդում է newsru.com-ը: Բրիտանացին տեղական ԶԼՄ-ներին իր որոշումը բացատրել է «ժողովրդին մոտ լինելու ձգտմամբ»: «Ես շատ հպարտ եմ՝ հավասար իրավունքներով քաղաքացի լինելուս համար, և հենց դա եմ փորձել արտահայտել Ամառային խաղերի բացման արարողության միջոցով»,- ասել է նա:

Ամառային խաղերի հեռարձակումն սկսվեց Միացյալ Թագավորության երկու ամենահանրահայտ կերպարների՝  Ջեյմս Բոնդի և Ելիզավետա Երկրորդ թագուհու մասնակցությամբ տեսահոլովակով, որը Բոյլի մտահղացումն էր: Այդ մինի-ֆիլմի վերջում երկու ամենաճանաչված հերոսներին պատկերող դերասանները պարաշյուտներով  ցած նետվեցին մարզադաշտի վրա սավառնող ուղղաթիռից, ինչը մեծ ոգևոևություն առաջացրեց միջոցառման մասնակիցների շրջանում:

Բոյլն ավելի վաղ հայտարարել էր, որ իր համար շատ հեշտ էր աշխատել Նորին գերազանցության հետ: Ֆիլմի նկարահանումները մեծ հաճույք են պատճառել նաև միապետուհուն, հաղորդել էր Բուկինգհեմյան պալատի մամլո ծառայությունը: Եւ այնուհանդերձ, երբ Ելիզավետա Երկրորդը որոշել է շնորհակալություն հայտնել ռեժիսորին՝ երկրի հանդեպ իր ծառայությունների համար, և նրա անվանն ավելացնել «սըր» տիտղոսը, Բոյլն հրաժարվել է: «Ես ուզում եմ մնալ ժողովրդի մի մասնիկը»,- ընդգծել է նա:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանի բնակչության 4%-ը լրջորեն նախապատրաստվում է «աշխարհի վերջին»’
Հաջորդ հոդվածը‘Լեզվակռիվ՝ ասուլիսի ժամանակ. Գրողը Լևոն Անանյանին «թայֆաբազ» անվանեց (Տեսանյութ)’