‘Դեշամը հույս ունի֙ Բենզեմայի հետ կապված իրավիճակը կփոխվի’

1062

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը համաձայն է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ հարձակվող Կարիմ Բենզեմային հավաքականից հեռացնելու որոշման հետ:

-Դուք գիտեք՝ ինչպիսի դիրքորոշում ունի ֆեդերացիայի նախագահը: Ես հասկանում եմ և ընդունում եմ այն: Եվրոպայի առաջնության համար հավաքականի վերջնական կազմը հրապարակելու եմ 2016 թվականի մարտի վերջին, իսկ մայիսին սկսելու ենք նախապատրաստվել: Հույս ունեմ՝ մինչ այդ իրավիճակը կփոխվի, բայց չգիտեմ՝ ի վերջո ինչ տեղի կունենա,-Դեշամի խոսքը մեջբերված է «Eurosport»-ից:

Հիշեցնենք, որ Կարիմ Բենզեման պաշտոնապես հեռացվել է Ֆրանսիայի հավաքականից «Լիոնի» կիսապաշտպան Մաթյո Վալբուենային շանտաժի ենթարկելու գործի պատճառով։ 

Նախորդ հոդվածը‘«Վիլյառեալ» – «Ռեալ Մադրիդ»֙ 1-0․ Արքայական ակումբը երրորդ պարտությունն է կրում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Պիկեն վիրավորել է Արբելոային’