Դեպայի, Դե Յոնգի եւ Ֆատիի գոլերը հաղթանակ բերեցին «Բարսելոնային» (տեսանյութ)

542

Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում «Բարսելոնան» տանը մրցեց «Լեւանտեի» հետ։ Հոլանդացի Ռոնալդ Կումանի գլխավորած թիմն առավելության հասավ 3։0 հաշվով։

Սկզբնամասում աչքի ընկան հոլանդացիներ Մեմֆիս Դեպայն ու Լյուկ դե Յոնգը։ Ավելացված ժամանակում կատալոնական թիմի առավելությունը մեծացրեց Իսպանիայի հավաքականի հարձակվող Անսու Ֆատին, որը փոխարինման էր դուրս եկել 81-րդ րոպեին։

2020թ. նոյեմբերի 7-ից հետո 18-ամյա ֆուտբոլիստն առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ։ Նա ստացել էր ծնկի ծանր վնասվածք, որի պատճառով բաց թողեց 10 ամիս:

«Բարսելոնան» 6 խաղից հետո 12 միավորով 5-րդ տեղում է, «Լեւանտեն» 17-րդն է՝ 4 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 7-րդ տուր

«Բարսելոնա» — «Լեւանտե»՝ 3։0 (տեսանյութ)

Մեմֆիս Դեպայ, 6, 11մ, Լյուկ դե Յոնգ, 14, Անսու Ֆատի, 90+1

Նախորդ հոդվածըՄերկելի կուսակցությունը կորցնում է դիրքերը, Գերմանիային քաղաքական վակուում է սպառնում
Հաջորդ հոդվածը«Կադիսի» պարտությունն ու Վարազդատ Հարոյանի պատմական գոլը (տեսանյութ)