‘Դեպի աթարով Հայաստան. Մամուլ’

984

«Չորրորդ ինքնիշխանությունը» իր «լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

Երեկ Արարատի մարզի Ջրաշեն գյուղից տարել են ընտրություններից առաջ բերված գազի խողովակները ու գյուղացիներին ասել՝ «Րաֆֆուն եք ընտրել՝ թող նա էլ ձեր գազն անցկացնի»:

«ՉԻ» — Հիշո՞ւմ եք, մի երկու շաբաթ առաջ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, թե բոլորի նախագահն է լինելու: Փաստորեն՝ սուտ էր խոսում: Բայց գաղափարն ինքնին վատը չէ: Օրինակ՝ թող Րաֆֆիին ընտրածները հարկեր վճարեն ոչ թե պետությանը, այլ անձամբ Րաֆֆիին, Բագրատյանին ընտրածները՝ Բագրատյանին, և այդպես շարունակ:

Իսկ ընդհանրապես՝ հետագայում նման տհաճ իրավիճակներից խուսափելու համար կարելի է փոխզիջումային լուծումներ գտնել: Օրինակ՝ բոլոր այն գյուղերում, որտեղ հաղթել է Րաֆֆին, կարելի է գազի սակագինը մի 20-30 տոկոսով բարձրացնել: Կամ՝ օրենքում փոփոխություններ կատարել ու որոշել, որ սրանից հետո համապետական ընտրություններին կարող են մասնակցել միայն գազաֆիկացված բնակավայրերը: Այդպես ավելի ազնիվ կլինի:

Հ.Գ. Եթե իշխանություններն իսկապես որոշել են գազից զրկել բոլոր այն բնակավայրերը, որտեղ Սերժ Սարգսյանը պարտվել է, ապա կարող ենք արձանագրել, որ Հայաստանը հարյուր տոկոսով անցնում է աթարի:

Նախորդ հոդվածը‘Յուրի Մաքսիմով. Համբարձումյանը գերազանցում է Արտակ Եդիգարյանին’
Հաջորդ հոդվածը‘Այսօր սկսվում է Վազգեն Խաչիկյանի գործով դատավարությունը’