Դեպի տիեզերքի սահմանագիծ՝ Ջեֆ Բեզոսի հետ միասին

494

Հուլիսի 20-ին 18-ամյա Օլիվեր Դեմենը տիեզերքի սահման է թռչելու Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի հետ։ Նա այդ արշավախմբի ամենաերիտասարդ անդամը կլինի։

Ավելի վաղ Բեզոսի և նրա եղբայր Մարկի հետ տիեզերքի սահմանագիծ թռչելու տեղը օնլայն-աճուրդում վաճառվել էր 28 մլն դոլարով։ Եվս մի տեղ բաժին է հասել 82-ամյա ամերիկուհի Ուոլլի Ֆանքին։

Աճուրդի հաղթողը, որը չի ցանկացել բացահայտել իր անունը, հրաժարվել է թռիչքից՝ իր «օրացուցակին չհարմարվելու» պատճառով, և մտադիր է տիեզերք մեկնել New Shepard տիեզերանավի հաջորդ չվերթով։

Աճուրդի հաղթողի հրաժարվելու պատճառով հոլանդական Somerset Capital Partners ներդրումային ընկերության ղեկավար Ջոուզ Դեմենը, որը տոմս էր գնել երկրորդ չվերթի համար, կարող էր թռչել հուլիսի 20-ին, բայց որոշել է իր փոխարեն տիեզերք ուղարկել որդուն՝ Օլիվերին։

Բազմակի օգտագործման New Shepard տիեզերանավը Բեզոսին և անձնակազմի մյուս երեք անդամներին կհասցնի ավելի քան 100 կմ բարձրության, թռիչքը կտևի տասը րոպե։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱդրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
Հաջորդ հոդվածըՍիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը ձերբակալվել է