‘Դեռևս 3 քաղաքացի է 10 տարվա մշական բնակության տեղեկանք վերցրել ոստիկանությունից’

1312

«Այս պահի դրությամբ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից 10 տարվա մշտական բնակության տեղեկանք է վերցրել 3 քաղաքացի: Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը:

Վարչության պետի փոխանցմամբ՝ տեղեկանք են վերցրել Արամ Կարապետյանը, Վարդան Սեդրակյանն ու Զարուհի Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի ընտրություններում թեկնածու առաջադրվելու պայմաններից մեկը 10 տարվա մշական բնակությունն է, որի մասին տեղեկանքը տարամադրում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը:

Նախորդ հոդվածը‘ՀՊՄՀ ուսխորհրդի նախագահը նշանակվել է Պետգույքի կառավարման վարչության պետի տեղակալ’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հաստատել է. Մալի զորք կմտցվի’