‘Դեռ պարզ չէ, թե Կոնգոյում վթարի ենթարկված ինքնաթիռի 5 հայ օդաչուների մասունքները երբ կտեղափոխվեն Հայաստան’

848

Դեռ պարզ չէ, թե Կոնգոյում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռի 5 հայ օդաչուների մասունքները երբ կտեղափոխվեն Հայաստան: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Ավելի վաղ Բալայանը iLur.am-ին հայտնել էր, որ օդաչուների մարմինները տեղափոխվելու են Հայաստան, բայց թե երբ և ինչ ժամկետներում՝ չի կարող ասել:

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանն էլ հայտնել էր, որ քաղավիցիայի գլխավոր վարչության աշխատակիցներն ակտիվորեն հիմա համագործակցում են զոհերի հարազատների հետ, ու «այդ ամեն ինչը քննարկման փուլում է»:

Հիշեցնենք, որ տեղի ունեցած վթարի արդյունքում զոհվել են անձնակազմի բոլոր 7 անդամները, որոնցից 5-ը ՀՀ քաղաքացիներ են՝ Վարազդատ Բալասանյան, Արա  Թովմասյան, Թադևոս Հովհաննեսյան, Անդրանիկ Գևորգյան և 
Էդգար Ավետյան:

Նախորդ հոդվածը‘Կական դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության ամենարդյունավետ բրազիլացին’
Հաջորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիայում չեն գտնում 103 մլն դոլար շահողին’