‘Դեսանտայինների շարասյունը դարանն է ընկել Շախտյորսկի մոտ. Առնվազն 14 զոհ’

1032

Դոնեցկի մարզի Շախտյորսկի շրջանում դեսանտայինների շարասյունն ընկել է անջատականների դարանը: Այդ մասին հաղորդել է «Տեղեկատվական դիմադրություն» խմբի ղեկավար Դմիտրի Տիմչուկը:

Հրաձգության արդյունքում զոհվել է առնվազն 14 ուկրաիանցի զինծառայող: «Թիվն այժմ ճշտվում է: Առայժմ խոսքը 14 զոհերի մասին է՝ նախնական տվյալներով: Նրանցից 10-ի ինքնությունը ստույգ պարզված է, ևս չորսը՝ պարզ չէ՝ անջատականնե՞ր են, թե՞ մերոնք»,- ասել է հակաահաբեկչական գործողության շտաբի մամլո սպա Ալեքսեյ Դմիտրաշկովսկին: Ըստ վերջինիս՝ այժմ բանակցություններ են ընթանում՝ զոհվածների մարմիններն ու վիրավորոներին փոխանցելու վերաբերյալ:

Gazeta.ru-ն հաղորդում է 20-ից ավելի զոհի մասին դեսանտայինների շրջանում՝ հղում անելով Hromadske.tv հեռուստատեսությանը: Հաղորդվում է, որ գնդակոծության է ենթարկվել Ուկրաինայի ԶՈՒ 25-րդ բրիգադի շարասյունը:

 

Նախորդ հոդվածը‘Գուս Հիդինգը Հոլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր մարզիչն է’
Հաջորդ հոդվածը‘Ռիգայի դատարանն արգելել է Լուժկովի մուտքը Լատվիա’