‘Դեսպանը հույս է հայտնում, որ Սոչիի հանդիպումից հետո լարվածությունը կսկսի թուլանալ’

992

Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունն, ըստ ամենայնի, նորություն չէ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Քեթի Լիչը, հույս հայտնելով, որ Սոչիի հանդիպումից հետո լարվածությունը ղարաբաղյան հակամարտության գոտում կսկսի թուլանալ: Նա նաև հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է առաջ մղել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների սեղանին գտնվող առաջարկությունները:

Պատասխանելով այն հարցին, թե ինչու միջազգային հանրությունը հանդես չի գալիս ավելի հասցեական հայտարարություններով, քանի որ հենց Բաքուն խոսում է սպառնալիքների և շանտաժի լեզվով, բրիտանացի դիվանագետը նշել է. «Այժմ միջազգային հանրության նպատակն է կողմերին համոզել` քայլեր ձեռնարկել հակամարտության գոտում լարվածության թուլացման ուղղությամբ»:

 

Նախորդ հոդվածը‘ԱԱ-2018-ի նախապատրաստական աշխատանքների համար մինչև 2017 թվականը կտրամադրվի 5,8 մլդ ռուբլի’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանի կողմից սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քր. գործ’