‘Դեսպանի կինը ամուսնուն պարտքո՞վ 40 հազար եվրո է տվել’

1277

Արսեն Սհոյանը 2011թ. հունվարի 25-ից Բուլղարիայի Հանրապետությունում  ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է: Մինչ այդ աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմում` որպես փորձագիտական-վերլուծական վարչության պետ:

Ուսումնասիրելով Արսեն Սհոյանի 2011թ. գույքի ու եկամուտների հայտարարագիրը, պարզվեց, որ նա նշված տարում ունեցել է 63 հազար 230 եվրոյի եկամուտ, որից 40 հազար եվրոն ստացված փոխառություն է, իսկ մնացածը` աշխատավարձը:

Դեսպանն ունի նաև դրամական միջոցներ` 3 մլն դրամ, 8 հազար դոլար և 3500 եվրո:

2011-ին Արսեն Սհոյանը 39 հազար 801 եվրոյով ձեռք է բերել «Audi Q5» մակնիշի ավտոմեքենա:

Կինը` Լուսինե Աբրահամյանը, ունեցել է 37 մլն 669 հազար դրամի եկամուտ, որից 21 մլն 692 հազարը շահաբաժնից ստացված եկամուտն է, իսկ մնացածը`երկու աշխատավարձրից ստացած գումարը:

2011թ. սկզբին Լուսինե Աբրահամյանն իր հաշվին ունեցել է 20 մլն դրամ, իսկ տարեվերջին` 11 մլն դրամ: 4 հազար դոլարով ավելացել է դեսպանի կնոջ դոլարային դրամական միջոցը` 40 հազարից հասնելով 44 հազար դոլարի:

Նա ունի 40 հազար եվրոյի հանձնված փոխառություն: Շատ հնարավոր է, որ կինը հենց ամուսնուն է փոխառություն տվել, քանի որ նույնքան գումար փոխառություն ստացել է դեսպան Սհոյանը:

Լուսինե Աբրահամյանը նշված տարում 43 հազար դոլարով վաճառել է իր «Toyota Prado 4.0» մակնիշի ավտոմեքենան:

hetq.am

Նախորդ հոդվածը‘Էգեյան ծովի թուրքական հատվածում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել’
Հաջորդ հոդվածը‘Վարկային բում. Տոնական շաբաթվա ընթացքում ՀՀ բանկերը 49 մլրդ դրամի և 137.6 մլն ԱՄՆ դոլարի վարկ են տրամադրել’