Դեսպան․ Թալիբները չեն բանակցի Փանջշերի հետ

675

Աֆղանստանում իշխանությունը զավթած թալիբները խաղաղ բանակցությունների չեն գնա Փանջշերի դիմադրության շարժման հետ, քանի դեռ միջազգային հանրությունը չի ստիպել, РИА Новости-ի հետ զրույցում ասել է Տաջիկստանում Աֆղանստանի դեսպան Մուհամադ Զոհիր Ագbարը։

«Թալիբները հայտարարում են, թե  եկել են հանուն խաղաղության, սակայն նրանք խաղաղ բաակցությունների չեն գնա Փանջշերի դիմադրության ներկայացուցիչների հետ, քանի դեռ միջազգային հանրությունը նրանց չի ստիպել»,- ասել է դիվանագետը։

Դեսպանը նշել է, որ «Թալիբանն» այժմ միասնական շարժում չէ, այլ տարբեր ահաբեկչական խմբավորումների միավորում։ Թալիբներին դիմակայելու միակ  պատվարը երկրի հյուսիս-արևելքում գնտվող Փանջշեր փոքրիկ նահանգն է, որտեղ զինված ջոկատներ են կազմավորվել Ահմադ Մասուդի գլխավորությամբ։

«Փանջշերում իսկական հայրենասեր ռազմիկներ են ապրում, որոնք մարտնչել են դեռևս դաշտային հրամանատար Ահմադ Շահ Մասուդի հետ միասին, իսկ հիմա հարել են նրա որդուն և կդիմադրեն մինչև վերջ,- տեղեկացրել է Ագբարը։- Թալիբները նացիստներ են, նրանք միայն փուշտունյան կառավարություն են ցանկանում։ 25 տարի առաջ նրանք մարդկանց մահակներով էին պատժում, իսկ հիմա ավտոմատներով են գնդակահարում»։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԼավրով․ Ռուսաստանը պատրաստ է հարաբերությունները վերականգնել Վրաստանի հետ
Հաջորդ հոդվածըԱդրբեջանական ԶՈՒ-ն նորից կրակել է Երասխի ուղղությամբ․ Զոհվել է ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող