‘Դեսպան. Գերմանիան ամեն ջանք կգործադրի «Արևելյան գործընկերությունում» Հայաստանի անդամությունը շարունակելու համար’

946

Գերմանիան ամեն ջանք կգործադրի «Արևելյան գործընկերությունում» Հայաստանի անդամությունը շարունակելու համար, հայտարարել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը`  դեսպանության վերակառուցված շենքի բացման արարողության ժամանակ: «Հայաստանը ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրի անդամ է, և Գերմանիան անհրաժեշտ ամեն ինչ կանի այդ համագործակցությունը շարունակելու համար», — նշել է Մորելը:

Դեսպանատան վերանորոգման աշխատանքների ընթացքում ծախսվել է 3,2 մլն  եվրո: Աշխատանքներն իրականացրել են գերմանական և հայկական ընկերությունները:

 

Նախորդ հոդվածը‘Վարդան Հարությունյան. Շանթ Հարությունյանը եւ նրա ընկերները քաղբանտարկյալներ են ‘
Հաջորդ հոդվածը‘Էրդողան. Մոսկվան և Անկարան ընդհանուր հիմք են ստեղծել ԼՂ հակամարտությունը կարգավորելու համար’