‘Դեսպան Եգանյանը հանդիպել է ICAO-ի գլխավոր քարտուղարի հետ’

846

 

Նոյեմբերի 16-ին կայացավ Կանադայում ՀՀ դեսպան, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Եգանյանի հանդիպումը ICAO-ի գլխավոր քարտուղար Ռեյմոնդ Բենջամինի հետ: Այդ մասին տեղեկացնում են ԱԳՆ մամլո ծառայությունից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ՀՀ եւ ICAO-ի փոխհարաբերությունները, առկա խնդիրներն ու անելիքները: Գոհունակությամբ նշվեց համագործակցության բարձր մակարդակը: ՀՀ Մշտական ներկայացուցիչն ու Գլխավոր քարտուղարը մանրամասնորեն անդրադարձան Հարավային Կովկասի տարածաշրջանում քաղաքացիական ավիացիայի անվտանգությանն առնչվող մի շարք հարցերին:

 

Նախորդ հոդվածը‘«Շախտյորի» ֆուտբոլիստների տրամադրությունը բարձր է. տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի չէ՝ «Արարատ գրուպը» կբողոքարկի՞ ՍԻԼ-ի հարցով դատարանի որոշումը, թե՞ ոչ’