‘Դեսպան. Իրանը մաքսատուրքերն իջեցնելու հարցով պայմանագիր կկնքի ԵԱՏՄ-ի հետ’

1010

Իրանը նախատեսում է եկող տարի պայմանագիր կնքել Եվրասիական տնտեսական միության հետ՝ երկրների միջև մաքսատուրքերը զգալիորեն նվազեցնելու նպատակով, հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Մեհդի Սանաին, փոխանցում է РИА Новости-ն:

«Իրանի արդյունաբերության և առևտրի նախարարություը գրագրություն և բանակցություններ է սկսել Եվրասիական տնտեսական միության և Մաքսային միության հետ՝ երկու կողմերի միջև մաքսատուրքերն էապես նվազեցնելու վերաբերյալ: Ակնկալվում է, որ եկող տարի մենք երկու կողմերի միջև Պայմանագրի ստորագրման ականատեսը կդառնանք»,- իր բլոգում գրառել է դեսպանը:

Նա նշել է,  թե «քանի որ Ռուսաստանը արտոնյալ մաքսատուրքեր ունի միայն Անկախ պետությունների համագործակցության երկրների համար, ներկայումս ցածր տարիֆներից օգտվելու միակ ճանապարհը՝ դեպի Ռուսաստան արտահանման համար, որպես միջնորդ՝ այնպիսի երկրների օգտագործումն է, ինչպես Հայաստանը, Ադրբեջանը և Ղազախստանը: Փոխանցում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Գյումրու բախումների գործով առաջին ձերբակալությունը (լրացված, տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիան քննարկում է Էրդողանի այցը Մոսկվա՝ Հաղթանակի 70-ամյակի առթիվ’