‘Դեսպան. Կիևը մտադիր է խորացնել իր հարաբերությունները Երևանի հետ’

787

Կիևը մտադիր է խորացնել իր հարաբերությունները Երևանի հետ: Այդ մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան, ով օրերս Երևան է վերադարձել` հետկանչից մոտ երկուս ու կես ամիս անց:

Նա հավելել է, որ անցած տարի երկկողմ առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 230 միլիոն ԱՄՆ դոլար, որից 197 միլիոնը ուկրաինական արտահանումն է Հայաստան:
Հիշեցնենք, որ Ղրիմի հարցում Հայաստանի իշխանությունների՝ Կրեմլին համահունչ դիրքորոշման հրապարակումից հետո, մարտի 21-ին, Իվան Կուխտան հետ էր կանչվել Կիև:
«Ուկրաինան ու Հայաստանը միշտ ունեցել են լավ հարաբերություններ, այժմ էլ ունեն և ապագայում նույնպես կունենան նման հարաբերություններ: Երկամսյա խորհրդակցություններից հետո, ցանկանում եմ նշել՝ երախտապարտ ենք, որ մայիսի 25-ին Ուկրաինայում տեղի ունեցած ընտրություններից հետո, Հայաստանը առաջին երկրներից էր, որ ճանաչեց այդ ընտրությունները»,- ասել է Կուխտան՝ հավելելով, թե սա շատ բարյացակամ, լավ դիվանագիտական քայլ էր: 

 

Նախորդ հոդվածը‘ԱՆ. 2014 թ. սնկի օգտագործումից տուժել է 9 մարդ’
Հաջորդ հոդվածը‘Յանա Ամելինա. Բոլոր կողմերին ձեռնտու է պահպանել Ղարաբաղի շուրջ ստատուս քվոն ‘