‘Դեսպան Մայքլ Մաքֆոլ. ԱՄՆ նախագահի այցի ժամկետները Ռուսաստան դեռևս չեն ճշտվել’

837

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցի ժամկետները Ռուսաստան դեռևս չեն որոշվել, բայց բացառված չէ, որ նա ժամանի սեպտեմբերին կայանալիք  G-20-ի գագաթնաժողովին, այս մասին այսօր Գայդարյան ֆորում-2013-ի ընդմիջմանը լրագրողներին հաղորդել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Մայքլ Մաքլոֆը:

Դիվանագետը նաև հավելել է, որ ճշտված չէ նաև ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության գծով խորհրդական Թոմաս Դոնիլոնի այցի ժամկետը Ռուսաստան: «Առայժմ որոշված չէ, ես գիտեմ, որ Օբաման այս տարի է պատրաստվում այցելել, բայց Սպիտակ տունը դեռ չի որոշակիացրել այցերի ժամկետները»,  ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ ընդգծել է դեսպանը:

Նախորդ հոդվածը‘Լույս կտեսնի «Դա Վինչիի ծածկագրի» հեղինակի նոր վեպը’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի ներկայացուցիչ. Պետք չէ խորշել ընտրակեղծարար քաղաքական գործիչներին բանտերը նետելու հեռանկարից’