‘Դեսպան. Յուրի Վարդանյանը «այդ ծանրաձողը չի կարող բարձրացնել». Առավոտ’

1404

«Դիվանագիտության պրոֆեսիոնալիզմի եւ կադրային հարցում ՀՀ ԱԳՆ-ն լուրջ վրիպումներ ունի: Եթե մինչ այժմ մենք խոսում էինք այն մասին, որ օլիգարխները դեսպանություններ են բացում եւ գնում են դեսպաններ, հիմա մենք ունենք սպորտսմեն, լավ սպորտսմեն, իր ժամանակի լեգենդ, Սասունցի Դավիթ… Ես չգիտեմ, նա ի՞նչ նախարար է եղել, ի՞նչ մոտիվներ են եղել դեսպան նշանակելու, այն էլ Վրաստանի նման առանցքային երկրում, որտեղ կան ՌԴ-ի, Ադրբեջանի, կոմունիկացիաների, եկեղեցական, մշակութային, վրացահայության եւ այլ խնդիրներ»,- «Առավոտ»-ի փոխանցմամբ այդ մասին այսօր հրավիրված ասուլիսին՝ խոսելով Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Յուրի Վարդանյանին Վրաստանում դեսպան նշանակելու մասին, կարծիք հայտնեց արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

«Դա մեծ սայթաքում է, եւ այդ ծանրաձողը նա չի կարող բարձրացնել»,- ասաց բանախոսը` հիշեցնելով, որ նման մի ձախողում էլ Շարլ Ազնավուրի նշանակումն էր երեք տարի առաջ. «Նման մեծությանը դրեցին նման վիճակի մեջ, ու այդ հարգելի, տաղանդավոր մարդը կոպիտ կերպով խախտում էր դիվանագիտության կանոնները` քննադատելով Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղությունը: Չի կարելի դա արդարացնել` ասելով, թե նրան կարելի է»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նախորդ հոդվածը‘Գործարարներին դաժան օրեր են սպասվում. Հարկերը չեն հավաքվել ‘
Հաջորդ հոդվածը‘Դիտորդական խումբն իր մտահոգությունն է հայտնում Արդարադատության նախարարության գործելաոճի կապակցությամբ’