‘Դեսպան Շառլ Ազնավուրը իր քայլերի մասին ՀՀ իշխանություններին տեղյակ չի պահում’

1223

Շվեյցարիայում Հայաստանի դեսպան, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը Hollywood Reporter-ին տված հարցազրույցում խոսելով իր դիվանագիտական գործունեության մասին, ասել է, թե աշխատում է ինքնուրույն՝ առանց Հայաստանի իշխանություններին հարցնելու, թե ինչ պետք է անել, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Օրինակ, ես շուտով տեսակցելու եմ Թուրքիայի դեսպանի հետ, դա հազվագյուտ բան է, բայց ես նախապես չեմ տեղեկացրել այդ մասին, քանի որ կարող են ինձ ասել, թե չպետք է դա անեմ, մինչդեռ ես ուզում եմ ազատ լինել իմ քայլերում», — նշել է Ազնավուրը:

«Կան դժվարություններ ոչ միայն թուրքերի հետ, ովքեր չեն ցանկանում ընդունել Հայոց ցեղասպանությունը, այլև նրանց հետ, ովքեր չեն ուզում, որ ես բարեկամական հարաբերություններ ունենամ Թուրքիայի հետ: Հետևաբար՝ պետք է զգույշ լինեմ», — ասել է նա:

Դեսպան Ազնավուրը հայտարարել է նաեւ, որ ոչ մի կապ չունի և չի ուզում ունենալ քաղաքականության հետ:

«Իմ հանդիսատեսը պատկանում է ամենատարբեր կրոնների, ամենատարբեր գույների և լեզուների: Ես չեմ դավաճանում նրանցից ոչ մեկին և անկեղծ եմ բոլոր նրանց հանդեպ, ովքեր սիրում են իմ երգերը», — շեշտել է Ազնավուրը:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ. Հիլարի Քլինթոնի այցն Այովա խոսում է նախագահի պաշտոնի համար պայքարելու նրա մտադրության մասին’
Հաջորդ հոդվածը‘Ռունին Պրեմիեր լիգայի պատմության երրորդ ռմբարկուն է ‘