‘Դեսպան. Ռուսաստանը Սնոուդենին ԱՄՆ-ին հանձնելու բարոյական իրավունք չունի’

9607

Ռուսաստանը ոչ իրավաբանական, ոչ բարոյական իրավունք չունի ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենին հանձնելու ամերիկյան արդարադատությանը:

Վաշինգտոնում Ջոնս Հոփկինսի համալսարանում նման  հայտարարություն է արել ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակը, որի խոսքերը մեջբերում է РИА Новости-ն: Դեսպանը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև պայմանագիր չկա՝ իրավախախտումների մեջ կասկածվող անձանց միմյանց փոխանցելու վերաբերյալ:

2013 թ. Սնոուդենը լրագրողներին էր հանձնել ԱՄՆ հատուկ ծառայությունների գործունեության վերաբերյալ գաղտնի փաստաթղթեր: Դրանց հրապարակումից հետո նա փախել էր Հոնկոնգ, այնուհետև՝ Ռուսաստան, որտեղ նա մեկ ամսից ավելի ապրեց «Շերեմետևո» օդանավակայանի տարանցիկ գոտում: 2013 թ. օգոստոսի 1-ին Ռուսաստանի իշխանությունները նրան ժամանակավոր ապաստան, իսկ մեկ տարի անց՝ երեք տարվա անձնագիր տվեցին:

ԱՄՆ-ում Սնոուդենը մեղադրվում է հետախուզական տեղեկություններ, ազգային անվտանգության տեսակետից կարևոր տեղեկատվություն միտումնավոր կերպով փոխանցելու և պետական ունեցվածքը թալանելու մեջ: Հայրենիքում նրան, ընդհանուր առմամբ, սպառնում է 30 տարվա ազատազրկում:

Փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Փհենյանը պատրաստ է ռազմական դիմակայություն ցույց տալ ԱՄՆ-ին’
Հաջորդ հոդվածը‘Օլանդ․ Ֆուտբոլիստները պետք է մարզեն իրենց ուղեղները’