‘Դեսպան. Ֆրանսիան ցանկանում է խաղաղության պայմաններ ստեղծել Ադրբեջանի և Հայաստանի համար’

997

Ֆրանսիան ցանկանում է այնպիսի պայմաններ ստեղծել Ադրբեջանի և Հայաստանի համար, որպեսզի ապագայում երկու երկրներն ապրեն խաղաղության  պայմաններում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն SalamNews-ի հետ հարցազրույցում:

«Երբ Ֆրանսիայի նախագահն այցելեց Ադրբեջան, նշում էին Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի շուրջ համաձայնագրի ստորագրման 20-ամյակը: Օլանդը կողմերին խաղաղության հասնելու համար կոնկրետ առաջարկներ է արել, որոնք կարող են քննարկել Ֆրանսիայի և Հայաստանի նախագահները» — նշել է դիվանագետը: Ֆրանսիայի դեսպանի ասելով` Ֆրանսուա Օլանդը պատրաստակամություն է հայտնել Ֆրանսիայում ընdունել Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներին` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ միասին: «Ֆրանսիան ցանկանում է այնպիսի պայմաններ ստեղծել Ադրբեջանի և Հայաստանի համար, որ հետագայում երկու երկրներն ապրեն խաղաղության պայմաններում: Խաղաղությունը տարածաշրջանում դրական կանդրադառնա թե՛ կայունության, թե՛ բարօրության վրա: ՄԽ համանախագահները շարունակում են ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հասնելու համար», — եզրափակել է նա: 

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Փոխնախարար. Ոսկու գին չկա, կգ-ն 2300 դրամով կարելի է նորմալ ծիրան գնել’
Հաջորդ հոդվածը‘«Դ!եմ եմ»-ը հրապարակել է «կուտակայինից» հրաժարվելու դիմումները չընդունողների ցանկը’