‘Դերասան Թիմ Ռոտ. «ՖԻՖԱ-ի մասին ֆիլը սարսափելի է. ատում էի Բլատերի դերը»’

1172

Բրիտանացի դերասան Թիմ Ռոտը, ով մարմնավորել է ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերին 2014-ին նկարահանված «Երազանքների լիգա» (United Passions) ֆիլմում, խոստովանել է, որ դա արել է հանուն փողի: Ֆիլմը, որի համար ՖԻՖԱ-ն 16 մլն ֆունտ է տրամադրել, ձախողեց կինոթատրոններում՝ Ռուսաստանում մոտ 168 հազար դոլար, իսկ ԱՄՆ-ում 918 դոլար եկամուտ ունենալով: IMDb կայքում այն 10-ից 2 գնահատականն է ստացել.

«Ֆիլմը սարսափելի է: Ինձ համար ատելի էր այդ կերպարում ներկայանալը: Այն սխալ ֆիլմ է՝ խելամիտ պատճառներից ելնելով;

Իմ երկու երեխաները քոլեջում էին սովորում, և ես ստիպված էի նման որոշում կայացնել: Դա վատ կերպով քննադատվեց, բայց քանի որ որոշումը կայացվել էր, պետք էր այն իրագործել: Դժվար է զբաղվել նրանով, որով դու չես ցանկանում, բայց ես գոհ եմ, քանի որ դա արել եմ հանուն իմ ընտանիքի:

Ինչ վերաբերում է ՖԻՖԱ-ին, ապա ես կարծում էի, որ այն կլինի այդ մարդու կաշառակերության մասին: Հիմա նա կարծես ավելի անպաշտպան է, քան՝ նախկինում»,- Ռոտի խոսքերն է փոխանցում Reddit-ը:

Այսօր հայտնի դարձավ, որ Բլատերն ու ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին 8 տարով հեռացվել են ֆուտբոլային գործունեությունից:

Նախորդ հոդվածը‘Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’