‘Դերենիկ Դումանյանը հերքում է, թե Հայաստանում մարդու օրգանների վաճառքի մաֆիա է գործում’

1269

Չկա նման բան, չի էլ կարող լինել: Այսօր կառավարության նիստից հետո այսպես արձագանքեց առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը վերջին շրջանում հնչող պնդումներին, թե Հայաստանում մարդու օրգանների վաճառքի մաֆիա է գործում:

«Կարծեմ թե պրոֆեսոր Օկոևը սպառիչ պատասխան է տվել, և կարծում եմ, որ այդ խնդիրը նաև իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է եղել, և այդ պատասխանի մեջ սպառիչ պատասխան հնչել է արդեն: Ես ավելացնելու ոչինչ չունեմ»,- ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ վերջերս Աշտարակի բնակիչ Կարապետ Կարպետյանը «Չենք լռելու» նախաձեռնության միջոցով տեսանյութ էր տարածել՝ հայտարարելով, թե Հայաստանում գործում է մարդու օրգանների վաճառքի մաֆիա: Կարպետյանի խոսքով`Մարգարյան հիվանդանոցում կանխամտածված կարել են իր կնոջ միզածորանները` խախտելով ֆունկցիոնալ հատկությունները, և խորհուրդ են տվել հեռացնել նաև երիկամը: Ավելի ուշ վիրահատությունն իրականացրած բժիշկ Գեորգի Օկոևը, մեկնաբանելով կատարվածը՝ հերքել է իր հասցեին հնչող մեղադրանքները:

Նախորդ հոդվածը‘Եղվարդցիներին հետաքրքրում է, թե ոնց միանգամից հարստացավ էպոսագետը’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ում մեղավոր է ճանաչվել Իրանին հրթիռային զենքի բաղադրիչներ վաճառելու փորձ կատարած գործարարը’