‘Դերոն դիմել է դատախազություն. «ՀԺ»’

1436

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, ով վստահեցրել էր, որ դատի է տալու Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին, դիմել է գլխ. դատախազություն: Այս մասին երեկ «Հժ»-ին հայտնել են ԱՆ լրատվականից:

Նախարարը դատախազությանը խնդրել է ուսումնասիրել Լ. Սարգսյանի այն հայտարարությունները, որ բուժհաստատություններում «ատկատների» չափը տատանվում է 5-10 տոկոսի սահմաններում և հիմքերի առկայության դեպքում ընթացք տալ դրանց։ «Նախարարությունը թույլ չի տա որևէ անձի անել անհիմն հայտարարություններ` վարկաբեկելով համակարգի պատիվը, հակառակ դեպքում կառաջնորդվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»,– «ՀԺ»-ի հարցմանն ի պատասխան գրել են ՀՀ ԱՆ-ից։ Լյուդմիլա Սարգսյանը նախօրեին «Հժ»-ին հայտնել է, որ պատրաստ է դատին ։

Նախորդ հոդվածը‘«Ազգ» օրաթերթը փակվելու եզրին է. «Հրապարակ»’
Հաջորդ հոդվածը‘Տարոն Մարգարյանը իր կյանքը չի պատկերացնում առանց Ռիգայի քաղաքապետի. «Ժողովուրդ»’