‘Դերոն փաստաթղթերում չի ճանաչում իր բարձրաստիճան որդուն. Մամուլ’

1276

Պարզվում է՝ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը` Դերոն, չի ուզում պաշտոնական փաստաթղթերում ճանաչել իր որդուն՝ Աժ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանին։

«Ժողովուրդը», ուսումնասիրելով Դերենիկ Դումանյանի՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած գույքի և ունեցվածքի մասին հայտարարագիրը, պարզել է, որ այնտեղ նախարարն ընտանիքի անդամներին թվարկելիս նշել է միայն իր կնոջ՝ Անահիտ Կոստանյանի և որդիներից Հրանտ Դումանյանի տվյալները, իսկ ահա իր բարձրաստիճան որդու՝ Գուրգենի մասին ոչ մի հիշատակում չկա։ Եվ սա այն դեպքում, երբ հայտարարագրում հատուկ տող կա բարձրաստիճան պաշտոնյայի հետ արյունակցական կապի մեջ գտնվող, պաշտոն զբաղեցնող փոխկապակցված անձանց վերաբերյալ։ Փոխարենը Գ. Դումանյանը՝ որպես խոնարհ որդի, բարեխղճորեն մատնանշել է Դ.Դումանյանի մասին։

Մի քանի օր շարունակ «Ժողովուրդ»-ը փորձել է Գ. Դումանյանից մեկնաբանություններ ստանալ, բայց նա համառորեն չի պատասխանել թերթի հեռախոսազանգերին ։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Լֆիկի եղբորորդին վերջապես բոլորել է 25 տարեկանը և նշանակվել թաղապետ’
Հաջորդ հոդվածը‘Կանազի հոսպիտալում ծեծի ենթարկվածներից մեկին ազատ են արձակել. Մամուլ’