‘Դեւիդ Մոյես. Անգլիայում բոլորն են ցանկանում, որ «Լեսթերը» դառնա չեմպիոն’

820

Ռանյերին կատարում է ֆանտաստիկ աշխատանք, եւ Անգլիայում բոլորն են ցանկանում, որ «Լեսթերը» դառնա չեմպիոն, ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Դեւիդ Մոյեսը:

«Հրաշալի ֆուտբոլային պատմություն է: Հնարավոր է՝ սա այն հազվադեպ իրադրություններից է, երբ հաջողության բանալին չի լինի փողը: Հրաշալի ազդանշան է ամբողջ ֆուտբոլի համար: Թեեւ շատ դժվար կլինի հասնել չեմպիոնության, երբ հետապնդում են «Արսենալի», «Տոտենհեմի» եւ «Մանչեսթեր Սիթիի» նման թիմեր»,- Դեւիդ Մոյեսի խոսքը մեջբերում էGoal.com-ը:

Անգլիայի առաջնության 29 տուրից հետո «Լեսթեր Սիթին» իտալացի Կլաուդիո Ռանյերի ղեկավարությամբ 60 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում ընթացող «Տոտենհեմը» հետ է հինգ միավոր:

Նախորդ հոդվածը‘Բունդեսլիգա. Հենրիխ Մխիթարյանը՝ տուրի ամենաարագ խաղացողների թվում’
Հաջորդ հոդվածը‘ՀՖՖ. Եթե Արզումանյանն այդպիսի որոշում է ընդունել, հավանաբար հասկացել է ՀՖՖ նախագահի արտահայտությունների իմաստը’