‘Դեւիդ Մոյես. Ֆելայնին շատ թանկ արժե’

751

Անգլիական «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Դեւիդ Մոյեսը հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Մարուան Ֆելայնիին ձեռք բերելու համար գնորդները պետք է շատ խոշոր գումար վճարեն:

«Եթե որեւէ մեկը ցանկանում է ձեռք բերել Ֆելայնիին, ապա նրանք գիտեն, թե որտեղ նրան գտնել, ուր գնալ եւ դիտել նրա խաղը: Սակայն նրանք նաեւ գիտեն, որ Մարուանի համար շատ խոշոր գումար պետք է վճարեն:

Ես չեմ կարող անընդհատ պաքարել նրա դեմ, որ խաղացողները հեռանում են: Այո, «Էվերթոնը» շատ խաղացողներ է կորցրել, բայց նրանց համար միշտ վճարում են: «Էվերթոնը» հասել է այն մակարդակին, երբ առաջատարների վաճառքը չի խանգարում ակումբի առաջադիմությանը:

Ակումբը միշտ է ցանկացած խաղացողից, մարզիչից ավելի կարեւոր է լինելու, եւ այն ֆուտբոլիստները, որոնց մենք գնում ենք, դա ցույց են տալիս»,- Մոյեսի խոսքն է մեջբերում Sky Sports-ը:

Նախորդ հոդվածը‘Վաչե Գաբրիելյան. ՀՀ վարչապետը ողջ-առողջ է և շարունակում է պաշտոնավարել’
Հաջորդ հոդվածը‘ «Վրացական երազանքն» ուզում է Սաակաշվիլիին զրկել պահպանության ծառայության նկատմամբ վերահսկողությունից ‘