‘Դեֆուրը հեռացվեց խաղադաշտից` գնդակը միտումնավոր իր նախկին թիմի երկրպագուների կողմն ուղարկելու համար(տեսանյութ)’

901

«Անդերլեխտ»-ի կիսապաշտպան Սթիվեն Դեֆուրը երկրորդ դեղին քարտով զգուշացվեց այն բանի համար, երբ Բելգիայի առաջնության 23-րդ տուրի խաղում գնդակը միտումնավոր ուղարկեց «Ստանդարտ»-ի երկրպագուների ուղղությամբ: Նշենք` խաղն ավարտվել է  «Ստանդարտ»-ի` 2-0 հաշվով հաղթանակով, իսկ Դեֆուրը խաղադաշտը լքել է հանդիպման 53-րդ րոպեին:

26-ամյա ֆուտբոլիստին տեղացի երկրպագուները սադրանքի են ենթարկել. նրա պատկերով պաստառ բերելով մարզադաշտ: Պաստառի վրա նկարված էր դիմակավոր մի մարդ, որը մի ձեռեքով պահում է թուրը, մյուս ձեռքով` Դեֆուրի գլուխը: Իսկ կողքին գրությունը` «Red or Dead» (կարմիր կամ մահ):

«Ստանդարտ»-ի երկրպագուները մեղադրում էին կիսապաշտպանին դավաճանության մեջ այն բանից հետո, երբ վերջինս դարձավ «Անդերլեխտ»-ի ֆուտբոլիստ: Դեֆուրը 2006-2011 թթ. հանդես է եկել «Ստանդարտ»-ում: Մինչ «Անդերլեխտ» տեղափոխվելը` նա 2001-2014 թթ. խաղացել է «Պորտու»-ում:


Նախորդ հոդվածը‘«Վալենսիան» հաղթեց «Սևիլյային» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Տիագու Մենդեշ. ««Բարսելոնա»-ն հիմա «թռչում» է, բայց մենք նրանից չենք վախենում»’