‘Դե Լիխտ. Միշտ էլ «Յուվեի» երկրպագու եմ եղել’

1020

Պաշտպան Մաթիաս դե Լիխտը, 85 մլն եվրոյով տեղափոխվելով «Յուվենտուս», դարձավ իր դիրքի ամենաթանկարժեք ֆուտբոլիստն աշխարհում: Այսօր նրա շնորհանդեսն էր «Ծեր սինյորայում»: Ֆուտբոլիստը հանդես է գալու «4» համարի մարզաշապիկով.

-Ես դեռ երիտասարդ եմ, բայց  մեծ փորձառություն ունեմ: Ես համաձայնեցի տեղափոխվել, որպեսզի այստեղ մեծ բաների հասնեմ: Սա մեծ քայլ է, չէ՞ որ առաջին անգամ եմ մենակ հեռանում հայրենիքիցս: Շատ հաճելի էր, թե ինչպես ընդունեցին ինձ «Յուվենտուսի» երկրպագուները: Հույս ունեմ՝ իմ աշխատանքով կփոխհատուցեմ նրանց ջերմությանը:

Ազգերի լիգայի ավարտից հետո ես արդեն հստակ գիտեի, որ ուզում եմ տեղափոխվել «Յուվենտուս», բայց այնքան հաճելի էր, երբ Ռոնալդուն առաջարկեց ինձ: Չնայած դա արդեն վճռորոշ դեր չուներ:

Տրանսֆերային գործարքից հետո զրուցել եմ Սարիի հետ պարզապես ծանոթանալու համար: Նա գլխավոր պատճառներից մեկն էր, թե ինչու իմ ընտրությունը կանգ առավ այս ակումբի վրա: Շատ լավ բաներ եմ լսել նրա հասցեին: Ինձ դուր է գալիս նրա ֆուտբոլային փիլիսոփայությունը և այն, թե ինչպես է նա կառուցում պաշտպանությունը:

Ես մի լուսանկար ունեմ, որտեղ «Յուվենտուսի» մարզաշապիկով եմ վեց, թե յոթ տարեկանում: Դա այն ժամանակ էր, երբ թիմում հանդես էր գալիս Ֆաբիո Կանավարոն, որին ես պաշտում էի: Միշտ էլ «Յուվեի» երկրպագու եմ եղել,-  դե Լիխտի խոսքերն է մեջբերում «Յուվենտուսի» պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Լոնդոնի «Արսենալ» նոր ավագը Գրանիտ Ջական է’
Հաջորդ հոդվածը‘Ռամոսը ծառահատման համար տուգանվել է 250 հազար եվրոյով’