Դե Խեան կարող է կարիերան շարունակել Իտալիայում

352

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան կարող է կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում։ «Յուվենտուսը» հետաքրքրություն է ցուցաբերում 31-ամյա իսպանացու նկատմամբ, հայտնում է Daily Mirror-ը:

Թուրինյան ակումբը նախատեսում է դարպասապահի հետ պայմանագիր կնքել 2023 թվականի ամռանը, երբ ավարտվի նրա պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։

ՄՅՈՒ-ն կարող է ևս մեկ տարով երկարաձգել գործող համաձայնագիրը։ Այնուամենայնիվ, «Մանչեսթեր Յունայթեդը» չի ցանկանում օգտվել այդ կետից՝ իսպանացու բարձր աշխատավարձի պատճառով։

Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2011 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր լիգայի 6 խաղում նա բաց է թողել 8 գոլ։

Նախորդ հոդվածը«Հյուսիսային հոսք» գազատարը վնասվել է երեք տեղից
Հաջորդ հոդվածըՓաստաբան․ Այդ տարածքներում ահաբեկություն կլինի